Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասնակցության մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել են Ազգային հետախուզական ծառայության շուրջ 100 աշխատակիցներ` հաղորդել է Haberturk թերթը:
Հետախույզներին ձերբակալելու համար հատուկ գործողություններ են իրականացվել Թուրքիայի 31 նահանգներում:
Ավելի վաղ Գյուլենական շարժման դեմ պայքարի շրջանակներում աշխատանքից ազատվել էին Ազգային հետախուզական ծառայության 87 աշխատակիցներ: