տուն Լուրեր Զանգեք օլիգարխներին, 4 միլիոն հավաքեն՝ զենք առնեն

Զանգեք օլիգարխներին, 4 միլիոն հավաքեն՝ զենք առնեն

96
0

aram

Երեկ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել, որ ՌԴ-ն շարունակում է հարձակողական զենքեր վաճառել Ադրբեջանին: Սարգսյանն ասել է, որ հենց այդ զենքերով են ադրբեջանցիները պատերազմ  հայտարարել: Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ  այդ հարցին  չնայած անդրադարձ չէր կատարվել, բայց լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել էր, թե եթե ՌԴ-ից չգնի զենք Ադրբեջանը, դա կարող է անել Թուրքիայից:

Մինչ երկրի իշխանությունները մտահոգված են ռազմավարական դաշնակցի պահվածքով, պաշտոնական Մոսկվան շարունակում է պնդել, որ համաձայն պայմանագրերի իրենք շարունակում են զինել Ադրբեջանին: Համաձայն նախկինում ստորագրված պայմանագրերի՝ Ռուսաստանը շարունակելու է զինտեխնիկայի եւ սպառազինության մատակարարումն իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանին: TACC գործակալության փոխանցմամբ, այսօր նման հայտարարություն է արել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

«Նոր ժամանակներ»  կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց,  թե եթե Ռուսաստանը ասում է, որ այդ ամենը բիզնեսի համար է անում, ապա. «Առաջարկում եմ զանգել բոլոր օլիգարխներին՝ Սերժ Սարգսյանին, եւ մյուսներին. թող չորս միլիոն փող հավաքեն, գնանք մենք էլ առնենք ՌԴ-ից զենք»:  Սա Արամ Կարապետյանը համարում է հարցի լուծում: Ըստ նրա հենց Ադրբեջանը իմանա, որ  Հայաստանը պատրաստվում է  զենք   գնել ՌԴ-ից, ապա որոշակի հետեւություններ կանի: «Դուք մինչեւ այսօր բացի այդ խոսակցություններից պաշտոնական փաստաթուղթ կարո՞ղ եք ասել, որով Հայաստանն իր բողոքն է  արտահայտել այդ գործընթացի դեմ: ԱԺ-ում խոսում են բոլորը, կոչ են արել իրենց գործընկերներին, որ դուք ռազմավարական դաշնակցի համար վատ  տպավորություն եք ստեղծել, ԱԳ-ն է նոտա հղել, պաշտոնական Սերժ Սարգսյանը նամակ է գրել Պուտինին, չկա…  պաշտոնական չկա, միայն խոսքեր են»,- ասաց Կարապետյանը:

Հայաստանի գործող իշխանությունները, ըստ Արամ Կարապետյանի, դժվար թե հետեւություններ անեն, որովհետեւ ունակ չեն:  «Պաշտոնական նամակ են  վախում գրեն,… չլինի՞ Հայաստանի իշխանությունները դարձել են անվախ, գնում են առաջին գիծ… ծիծաղելի է»: Ըստ Կարապետյանի  վիճակը ռացիոնալ է: Սերժ Սարգսյանը, Կարապետյանի խոսքով, մնացել է 80-ական թթ-ի տակ: Այսինքն՝ Սարգսյանը կարծում է, որ դառնալով ՀԱՊԿ անդամ, կամ ԵԱՏՄ անդամ պետություն, ՌԴ-ն պետք է ապահովեր Հայաստանի անվտանգությունը, կամ Ամերիկան տնտեսական  վիճակը կբարելավի: