ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 23-ին ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Երեկ ես զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու վերանշանակման կապակցությամբ և ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու նրա ջանքերին»,- գրել է Բոլթոնը: