Ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովին կհուղարկավորեն Լատվիայում. հաղորդում է Korrespondent.net-ը:
«Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նրա կյանքի ծանր ժամանակահատվածում աջակցել են նրան։ Միխայիլի ցանկությամբ նա կհուղարկավորվի Լատվիայում, որտեղ ծնվել է։ Ամսաթվի ու ժամի մասին կհաղորդենք լրացուցիչ»,- այս մասին սոցկայքերից մեկում գրել է երգիծաբանի ընտանիքի անդամը:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Զադորնովը երկար ժամանակ է տառապել է քաղցկեղից: