տուն Քաղաքական Միջազգային ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգում է Ուկրաինայի արևելքում երեխաների ծանր վիճակի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգում է Ուկրաինայի արևելքում երեխաների ծանր վիճակի մասին

92
0

53fd9b1178452_222

Ուկրաինայում ճգնաժամի պատճառով ավելի քան 1,7 մլն երեխա գտնվում են ծայրահեղ ծանր կենսապայմաններում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս տարվա մարտից Ուկրաինայի արևելքում ավելի քան 1 մլն մարդ լքել է իր բնակավայրը: Մոտ 530 հազարը գտնվում է երկրի ներսում, նրանցից 130 հազարը երեխաներ են: Մասնավորեապես ասվում է, որ տեղահանված երեխաները բնակության նոր վայրերում չեն կարողանում ուսում ստանալ, քանի որ նրանց ծնողներն առայժմ վստահ չեն, թե մնալու են այդ վայրում, կամ հնարավորություն են ունենալու վերադառնալ իրենց հայրենիք:

Զինված բախման գոտում փակվել է 147 դպրոց: Դրանց մի մասը վերածվել է փլատակների, մյուսները չեն գործում անվտանգության պատճառով: