տուն Լուրեր Վիրավոր երեխաների վիճակը կայունանում է. կա դրական տեղաշարժ

Վիրավոր երեխաների վիճակը կայունանում է. կա դրական տեղաշարժ

102
0

erexaner

Ստեփականակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է, կա դրական տեղաշարժ, Araratnews.am-ին հայտնեցին  Ստեփանակերտի հիվանդանոցից:

«Երեխաների վիճակը կայունանում է, անջատված են արհեստական շնչառական ապարատները»,-հայտնեցին հիվանդանոցից:

Հիշեցնենք` ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա Վարդան Անդրեասյանը եւ Գևորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) (ծն. 19.12.2004թ) վիրավորվել են: