Երեկ Իտալիայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչում «Յուվենտուսի» սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել է «Ֆիորենտինային»։
Թուրինյան ակումբն առաջին պարտությունն է կրել Իտալիայի գավաթում, սեփական հարկի տակ՝ «Յուվենտուս Սթեդիումում» 2011 թվականի սեպտեմբերից հետո, երբ այն բացվել է։ Ավելին՝ «Յուվենտուսը» բոլոր մրցաշարարերում չէր պարտվել մրցակիցներին սեփական հարկի տակ մոտ երկու տարի՝ 2013 թվականի ապրիլից։ Այն ժամանակ «Յուվենտուսը» 0։2 հաշվով զիջել էր «Բավարիային»։