«Յուվենտուսի» ղեկավարությունը կապ է հաստատել Դորթմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ և առաջարկել տարեկան 4 մլն եվրո: Միևնույն ժամանակ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պահանջել է 6 մլն եվրո, հայտնում է Eurosport-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Արսենալն» ու «Չելսին»: «Բորուսիան» ևս փորձում է երկարացնել Հենրիխի հետ պայմանագիրը: Ըստ ԶԼՄ-ների, «Չելսին» հայ ֆուտբոլիստի համար առաջարկել է ավելի քան 60 մլն եվրո, «Արսենալը»` մոտ 35 մլն ու տարեկան 7.5 մլն աշխատավարձ:
«Բորուսիայի» հետ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թ.-ին, որից հետո միայն Մխիթարյանը որոշում կկայացնի ապագայի մասին: Ըստ Ռայոլայի` Մխիթարյանը իմաստ չի տեսնում երկարացնելու պայմանագիրը: