տուն Լուրեր Յուվենտուսը հետաքրքրված է Մխիթարյանով

Յուվենտուսը հետաքրքրված է Մխիթարյանով

110
0

Mkhitaryan-1608_rdax_70

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մոտ ժամանակներս կհանդիպի ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու ամառային տրանֆերային հարցերը, Armsport.am-ի փախանցմամբ` հայտնում է Lefigaro.fr-ը:

Մարզիչը, ով մտադիր է երկարացնել պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ, ցանկանում է խնդրել ակումբի ղեկավարությունը, որպեսզի ամռանը թիմը համալրվի ստեղածագործ կիսապաշտպանով:

Ալեգրին ցանկում է թիմում տեսնել Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, «Չելսիի» ֆուտբոլիստ Օսկարին եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է «Լեսթերի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեի ծառայություններով: