ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիմքով»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 2018թ.-ին Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրից հրազենային վիրավորումով ԲԿ էր տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, որը ճանապարհին մահացել էր:
Ժամեր անց հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի դին, որն ինքնասպանություն էր գործել: