տուն Քաղաքական Միջազգային Յուշչենկոն Դոնբասի պատերազմը համեմատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ

Յուշչենկոն Դոնբասի պատերազմը համեմատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ

80
0

66324_src

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն անդրադարձել է Դոնբասում տեղի ունեցող զարգացումներին՝ այնտեղ ստեղծված իրավիճակը համեմատելով նախկին ԽՍՀՄ տարածքում հակամարտությունների հետ։

«Պուտինը փորձում է Ուկրաինայում տեղի ունեցողը ներկայացնել այնպես, կարծես այստեղ ուկրաինացիները կռվում են ուկրաինացիների դեմ, կարծես դա քաղաքացիական պատերազմ է, որը բացառապես Ուկրաինայի ներքին գործն է։ Ցավոք, Պուտինը որոշակի հաջողություն ունի այս հարցում։ Մարդկանց մեծ մասը, ում հետ ես շփվել եմ վերջին ամիսներին, ուկրաինական ճգգնաժամը նման կերպ են ընկալում», — ասել է նա ավստրիական Profil ամսագրին։

Սակայն, ըստ նախկին նախագահի, եթե քարտերը դրվեն սեղանին, ապա կպարզվի, որ այդ պատերազմը վարում է Ռուսաստանը։ «Դա նույն պատերազմն է, ինչ Ռուսաստանը մղում էր Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում, Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղրիմում։ Եվ այդ պատերազմում միմյանց դիմակայում են Ռուսաստանն ու Ուկրաինան։ Պուտինն իրականում իրականացնում է մի նախագիծ, որով փորձում է վերականգնել գերտերության կարգավիճակ, և Ղրիմն իրեն ամենաքիչն է հետաքրքրում», — ասել է Յուշչենկոն՝ կոչ անելով Արևմուտքին ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։