տուն Քաղաքական Միջազգային «Յուրյան դարաշրջանի աշխարհ» ֆիլմն ավելի քան մեկ մլրդ դոլար է վաստակել

«Յուրյան դարաշրջանի աշխարհ» ֆիլմն ավելի քան մեկ մլրդ դոլար է վաստակել

103
0

4810_full

«Յուրյան դարաշրջանի աշխարհ» ֆիլմը, որը նկարահանվել է Universal ստուդիան, համաշխարհային տեսավարձույթում հավաքել է շուրջ մեկ մլրդ դոլար` այս ցուցանիշով միանալով այնպիսի ֆիլմերի, ինչպիսիք են «Ավատարը», «Տիտանիկը», «Ֆորսաժ 7»-ը ևն, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Միջազգային տեսավարձույթում այս ֆիլմը վաստակել է $1,003 մլրդ. «Ավատարի» ցուցանիշը կազմել է $2,03 մլրդ, «Տիտանիկ»-ինը` $1,53 մլրդ, «Ֆորսաժ 7»-ը` $1,16 մլրդ:

Universal ստուդիան այս տարի արդեն  տեսավարձույթներից վաստակել է 6 մլրդ դոլար : Սա հոլիվուդյան ստուդիաների կողմից    երբևէ արձանագրված  տարեկան կտրվածքով  ամենաբարձր  ցուցանիշն է: