Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.
Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»:
ՀՀ նախագահի մեկ այլ Յուրի Խաչատուրովն ազատվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: