Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում։
A Bola-ին հայտնի է դարձել, որ 47-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկի» փոխնախագահ Ֆերնանդո Գարսիա Մակուան։ Աղբյուրի համաձայն՝ Մակուան պատրաստվում է առաջադրվել ակումբի նախագահի պաշտոնի համար, իր ծրագրի հիմնական կետերից մեկը Մակուան համարում է Կլոպին ակումբ հրավիրելը։