տուն Լուրեր Յուրաքանչուր ոք նշանակվել է ըստ իր կատարած աշխատանքի. Ա. Երիցյան

Յուրաքանչուր ոք նշանակվել է ըստ իր կատարած աշխատանքի. Ա. Երիցյան

124
0

armen-yericyan

Այսօր նոր ձեւավորված կառավարության ամբողջական կազմով Ազգային ժողով-կառավարություն առաջին հարցուպատասխանն է,  և կառավարության անդամները` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, խորհրդարանում են:

Մինչ հարցուպատասխանի մեկնարկը` խորհրդարանի այգում լրագրողները փորձեցին նիստին ժամանող կառավարության անդամներին որոշ հարցեր ուղղել, սակայն ԱԺ անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին: Ի վերջո, լրագրողներին հաջողվեց զրուցել միայն մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:

Վերջինս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներին, նշեց, թե շարունակում են նույն ծրագրով աշխատել:  Մեր հարցին, թե իր վերանշանակման հարցում ի՞նչն է դերակատարություն ունեցել, Երիցյան դժվարացավ պատասխանել, բայց կարծում է, որ  իր առջեւ դրված պարտականությունները լավ է կատարել: Ի պատասխամ մեր այն դիտարկման, որ ըստ էության նոր ձեւավորված կառավարության կազմում հայտնվել են վարչապետի կամ Սերժ Սարգսյանի մտերիմ անձինք, իսկ ինքը կոնկրետ ում թիմից է, նա ասաց. «Յուրաքանչուր ոք նշանակվել է ըստ իր աշխատանքի»:

Այլ հարցերի Երիցյանը չպատասխանեց: