տուն Սպորտ Յուրա Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով (տեսանյութ)

87
0

0_a4d35_a334193d_XL

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է մարզավիճակ ձեռք բերել: 27-ամյա ֆուտբոլիստը մոսկովյան ակումբի՝ Տարասովկայում գտնվող մարզաբազայում մարզվում է անհատական ծրագրով:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը հուլիսի սկզբին ենթարկվել էր աջ ծնկահոդի արթրոսկոպիկ վիրահատության, ինչից հետո կատարվել էր դրա պատիճի արտաքին պատի պլաստիկ շտկում: Նրա ամբողջական ապաքինումը կախված է այն հանգամանքից, թե որքան արագ ֆուտբոլիստը մարզավիճակ կհավաքի:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հայազգի ֆուտբոլիստը կարող է հայտավորվել արդեն Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի «Զենիթի» դեմ հանդիպմանը, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ին:

«Սպարտակի» լրատվական ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որը պատկերում է Մովսիսյանի անհատական վերջին մարզումը։