տուն Սպորտ Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

107
0

765360

Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Գերմանիա: Ինչպես հաղորդում է ZDF TV Sport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վոլֆսբուրգն» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան»:

Գերմանական ակումբները ցանկանում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամրապնդել իրենց կազմը և դիտարկում են մեր հայրենակցին ձեռք բերելու հնարավորությունը:

Նշենք, որ 27-ամյա հարձակվողը, ով «Սպարտակ» է տեղափոխվել 2013թ.-ի հունվարին «Կրասնոդարից», այս ընթացքում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 23 գոլի հեղինակ:

Transfermarkt.de-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 10 միլիոն եվրո: