Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Գերմանիա: Ինչպես հաղորդում է Sportbox-ը, նա արդեն նախնական համաձայնության է եկել Բունդասլիգայում հանդես եկող «Հանովեր» ակումբի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են նաև գերմանական «Վոլֆսբուրգն» ու Մյունխենգլադբախի «Բորուսիան»:
Նշենք, որ 27-ամյա հարձակվողը, ով «Սպարտակ» է տեղափոխվել 2013թ.-ի հունվարին «Կրասնոդարից», այս ընթացքում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 23 գոլի հեղինակ:
Transfermarkt.de-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 10 միլիոն եվրո: