տուն Քաղաքական Միջազգային Յունուս ամուսիններն անհապաղ բուժօգնության կարիք ունեն

Յունուս ամուսիններն անհապաղ բուժօգնության կարիք ունեն

58
0

leyla_yunus_webԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 25-ին Բաքվի դատարանը դիտարկելու է տևական ժամկետներով ազատազրկման դատապարտված իրավապաշտպաններ Լեյլա ու Արիֆ Յունուսների բողոքը։ Ադրբեջանի իշխանությունները պետք է հանեն բոլոր մեղադրանքներն ու ազատ արձակեն զույգին։

Այդ մասին նշված է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությունում։ Human Rights Watch-ի՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը հայտարարել է, որ դատարանը կարող է քայլ ձեռնարկել Ադրբեջանում օրինականության ու արդարության վերականգնման համար։

Դենբերն ընդգծել է, որ Լեյլա ու Արիֆ Յունուսներն ունեն առողջական լուրջ խնդիրներ, և նման մարդկանց բանտում պահելը ծաղր է արդարադատության հանդեպ. «Ադրբեջանի գործընկերները պետք է հստակ հայտարարեն, որ Բաքվի հանդեպ իրենց վերաբերմունքը կախված կլինի օրենքի գերակայությանը կառավարության հավատարիմ լինելուց»։

Լեյլա Յունուսն օգոստոսի 13-ին դատապարտվել է 8.5, իսկ Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկման։ Նրանց մեղադրում են նաև դավաճանության մեջ, որի համար նրանց կդատեն ավելի ուշ։