տուն Լուրեր Յունկերը կոչ է արել Թուրքիային չսպառնալ Եվրամիությանը

Յունկերը կոչ է արել Թուրքիային չսպառնալ Եվրամիությանը

97
0

147239.640x320

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել ԵՄ-ին հնչեղ հայտարարություններով ահաբեկելուց՝ նպատակ ունենալով ցանկալի արդյունքի հասնել վիզային ռեժիմի ազատականացման բանակցություններում, հայտնում է Ռիա Նովոստին:

«Ինչ վերաբերում է հակաահաբեկչական օրենսդրության վերաբերյալ պահանջներին, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան հավատարիմ կլինի իր պարտավորություններին: Սպառնալիքները լավագույն դիվանագիտական գործիքը չեն, յուրաքանչյուրը պետք է հրաժարվի դրանք կիրառելուց, որովհետև դրանք ընդհանրապես որևէ արդյունքի չեն հանգեցնում»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները սպառնացել են ԵՄ-ին, որ դուրս կգան ոչ միայն միգրացիոն համաձայնագրից, այլև կկասեցնեն ԵՄ հետ ստորագրած բոլոր համաձայնագրերը: