տուն Լուրեր «Յուքոմ»-ից մեկնաբանում են իրենց կապի պարբերաբար կրկնվող խափանումները

«Յուքոմ»-ից մեկնաբանում են իրենց կապի պարբերաբար կրկնվող խափանումները

107
0

ff

«Յուքոմ» ընկերության ծառայություններից շատերն են օգտվում, բայց կապի հետ կապված խնդիրները` վերջերս սկսել  է շատերի  դժգոհության առիթ հանդիսանալ: Ժամանակ առ ժամանակ լինում են խափանումներ, որոնց վերաբերյալ նախապես որևէ զգուշացում չի տրվում: Araratnews.am-ին իրենց բողոքն են հայտնել բազմաթիվ բաժանորդներ` ակնկալելով որևէ բացատրություն  «Յուքոմ»-ից: Մենք զանգահարեցինք «Յուքոմ», որտեղից պատասխանեցին` կապի հետ կապված ընդհանուր խնդիրներ չկան, իսկ նրանք, ովքեր բողոքներ ունեն, թող հայտերով ներկայանան կամ զանգեն, ասեն հեռախոսահամարներ` պարզելու իրենց հուզող հարցերը: Այլ հարցերի «Յուքոմից» չպատասխանեցին:

Նշենք, որ նախկինում, երբ նմանատիպ խափանումներ էին լինում՝ «Յուքոմ»-ն իր բաժանորդներին տրամադրում էր անվճար, տեսավարձույթով ֆիլմեր՝ որպես վնասի փոխհատուցում: Մինչդեռ այսօր արդեն ոչ միայն նախապես չեն հայտարարում խափանումների մասին, այլև խնդրի դեպքում  բոլորին տալիս են նույն՝ անգիր արած պատասխանը՝ «հայտերով եկեք և խնդիրը ներկայացրեք տեղում»: Իբր քիչ են բաժնորդներին պատճառված նեղությունները, դեռ այդքանից հետո էլ  նրանք պետք է ներկայանան ընկերության գրասենյակ, ժամանակ վատնեն, ընկնեն բյուրոկրատական քաշքշուկների մեջ իրենց իսկ պատճառած անհարմարությունների համար:

Նշենք, որ չնայած նրան՝ «Յուքոմ»-ից  հայտնում են, որ կապի հետ կապված ընդհանուր խնդիրներ չկան, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ կոնկրետ մեր խմբագրություն այս խնդրով դիմել են քաղաքացներ՝ Երևանի տարբեր թաղամասերից եւ միաբերան ասել, որ ընկերություն զանգելու ժամանակ նրանց պատասխանել է ինքնապատասխանիչը՝ հայտնելով, որ կան խնդիրներ, կատարվում են աշխատանքներ դրանք վերացնելու համար:

Շողիկ Գալստյան