World Whiskies Awards միջազգային մրցանակաբաշխության փորձագետներն ընտրել են 2015 թվականի վիսկիի լավագույն տեսակները: Այս մասին հաղորդում է Time-ը:
«Գարու ածիկից պատրաստված վիսկիների» անվանակարգում հաղթել է թայվանական Kavalan ընկերության Solist Vinho տեսակի վիսկին: Փորձագետներն այն որակել են շատ փափուկ, իսկ նրանցից մեկը նույնիսկ ասել է, որ զգացել է «կաթե շոկոլադի և բուրբոնի համ»:
«Ցորենից պատրաստված լավագույն վիսկի» անվանակարգում հաղթել է բրիտանական North British ընկերության Darkness տեսակի վիսկին։ «Լավագույն համադրած վիսկի» անվանակարգում հաղթել է շոտլանդական That Boutique-y Whisky Company ընկերության արտադրանքը: