Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալու է մյուռոնօրհնության արարողակարգ։ Այն բացառիկ նշանակություն ունի հատկապես իր հավաքականության խորհրդով։ Մյուռոնի ամեն մի կաթիլը հեղվելով յուրաքանչյուր քրիստոնյայի մարմնին, իբրեւ Սուրբ հոգու կնիք եւ դրոշմ, մեզ համախմբում է՝ դարձնելով Մայր աթոռ սուրբ Էջմիածնի զավակներ, Հայ առաքելական եկեղեցու զավակներ։
«Մյուռոնի համախմբման խորհուրդն այսօր հատկապես կարեւոր է, քանի որ մենք ունենք մարտահրավեր եւ ազգային եւ հասարակական կյանքում։ Հետեւաբար, մենք որպես հայ որդի, հայ քրիստոնյա, մտովի, թե ֆիզիկապես մասնակցելով այս արարողակարգին, պետք է մեր աղոթքը լինի մեր բոլորիս համախմբությունը մեկ՝ Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո։
Մյուռոնի օրհնության արարողությունը նույն մյուռոնօրհնեքն է, որը կատարվում է 7 տարին մեկ: Որոշակի հանգամանքներից ելնելով այն կարող է փոփոխվել: Մյուռոնը սուրբ հոգու խորհուրդն է, որով մենք կատարում ենք որոշակի արարողություններ, խորհուրդներ, ինչպես օրինակ մկրտչության խորհուրդը: Այս օրը հավատացյալները հաղորդակից են դառնում մյուռոնի խորհրդին, դրանով օծվում են նաև եկեղեցիները, սրբապատկերները, եկեղեցու սպասքը և խաչերը»,-մեզ հետ զրույցում արարողության խորհուրդն այսպես մեկնաբանեց տեր Եսայի քահանան: