տուն Քաղաքական Միջազգային YouTube-ը վճարովի կդառնա

YouTube-ը վճարովի կդառնա

125
0

nexus2cee_image3 copy

YouTube-ը պատրաստվում է առաջիկա ամիսներին գործարկել YouTube Music Key վճարովի ծառայությունը։ Reuters գործակալությունը զրուցել է YouTube-ի բովանդակության և բիզնես օպերացիաների գծով տնօրեն Ռոբերտ Քինքլի հետ։

Նրա խոսքերով՝ որոշ օգտատերեր ցանկանում են ունենալ ավելի շատ գործիքներ, որի համար պատրաստ են նաև վճարել։ Նոր ծառայությունը ոչինչ չի փոխի սովորական օգտատերերի համար։

Music Key-ն թույլ է տալու լսել պաշտոնական տեսահոլովակներ, ձայնագրութոյւններ, համերգներ։ Դրանք ներբեռնել հեռախոսի մեջ և լսել առանց համացանցային կապի։