տուն Քաղաքական Միջազգային YouTube-ը հեռուստաալիք է բացում

YouTube-ը հեռուստաալիք է բացում

125
0

YouTube-Newswire

YouTube կայքը, որտեղ օգտատերերը հնարավորություն ունեն ներբեռնելու անթիվ տեսահոլովակներ և տեսանյութեր, պատրաստվում է բացել լրատվական նոր ալիք` Newswire, որը ցուցադրելու է օգտատերերի կողմից կարևորագույն իրադարձությունների վայրերից տեղադրված տեսանյութերը: Այդ տեսանյութերը մշակվելու են Storyful խմբագիրների կողմից: Այս մասին հայտնում է Youtube-ի պաշտոնական բլոգը:

Կայքը հայտնի է  նրանով, որ օգտատերերը կարող են արագ ներբեռնել հրատապ իրադարձությունների մասին տեսանյութեր, իսկ մյուսներն արագ գտնել դրանք: Կայքի ղեկավարությունը սրանով փորձում է մեծացնել արդյունավետությունը` օգտագործելով նոր մեդիաների բոլոր հնարավորությունները: Բացի այդ, նոր հեռուստաալիքի նպատակն է սփռել ստուգված տեսանյութեր: