YouTube-ն օգտատերերին հաղորդագրություն-ծանուցում է ուղարկել գործող ծառայությունից օգտվելու պայմանների թարմացման մասին: Նոր կանոնները կգործեն 2019 թ. դեկտեմբերի 10-ից:
Թարմացման նպատակը պայմանները կարդալու և ընդունելու համար առավել պարզ դարձնելն է: Հիմնական փոփոխությունները հետևյալն են՝
- Պայմանների մասին տեքստը ավելի հասկանալի է, նաև ավելացվել են աղբյուրներին արվող հղումները, որոնցում ավելի հանգամանալից տեղեկություն կա ծառայության կանոնների և հնարավորությունների վերաբերյալ:
- YouTube-ն այսուհետ օգտատերերին կտեղեկացնի նրանց վերաբերող փոփոխությունների մասին:
- Նոր փաստաթուղթն առավելագույնս ամբողջացնում է ծառայության հնարավորությունները:
- Բացի այդ, YouTube-ը հեշտացրել է բովանդակության օգտագործման արտոնագրային համաձայնության տեքստը:
Հավելենք, որ Շվեյցարիայում և Եվրոպական տնտեսական գոտու երկրներում նոր կանոնները ուժի մեջ են մտել հուլիսի 22-ից: