տուն Քաղաքական Միջազգային Youtube-ը ստուգելու է տեսահոլովակների այցելուների քանակի իսկությունը

Youtube-ը ստուգելու է տեսահոլովակների այցելուների քանակի իսկությունը

106
0

YouTube

Youtube կայքը պատրաստվում է  ստուգել տեսանյութերի դիտումների թվի իսկությունը: Այս մասին հաղորդում է Google Online Security Blog-ը:

Google-ում ասում են, որ ստուգումն իրականացվելու է պարբերաբար: «Կարծում ենք, որ շատ կարևոր է, որպեսզի լավացնենք դիտումների հաշվարկը և պահպնենք մեր այցելուների և հեղինակների վստահությունը»,- ասվում է բլոգում: Բացի այդ, տեսանյութերի հեղինակներին կոչ են արել զգուշություն ցուցաբերել մարքեթինգային ընկերությունների հետ աշխատանքի ժամանակ, որոնք կարողանում են ապահովել կեղծ դիտումներ` ավելացնելով դիտումների քանակը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Youtube-ում արգելափակվել է Ավստրիայի վարչապետ Թոնի Էբոտի նոր տեսահոլովակը, որում նա պատմում է, թե ինչպես է լիբերալ-ազգային կուսակցությունը պատրաստվում արդյունավետ իրականացնել նախընտրական քարոզչությունը: Youtube-ում կարծում են, որ այդ տեսահոլովակի դիտումների ժամանակ խախտվել են կանոները, որոնք ներկայում հետաքննվում են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here