տուն Մամուլ YouTube-ը մինչև տարեվերջ վճարովի երաժշտական ծառայություն կգործարկի

YouTube-ը մինչև տարեվերջ վճարովի երաժշտական ծառայություն կգործարկի

172
0

Youtube-Logo-Background-HD-Wallpaper

YouTube վիդեոհոսթինգը պատրաստվում է գումար աշխատել ոչ միայն գովազդից, այլև բաժանորդագրություններից: Մինչև տարեվերջ YouTube-ը մտադիր է օգտատերերին առաջարկել երաժշտական ծառայություն, որը նրանց ամսական 10 դոլար կարժենա:

Billboard-ի աղբյուրներով՝ ծառայությունը կենտրոնացած կլինի բջջային ոլորտի վրա: Ծրագրվում է ծառայության երկու մակարդակ. որոշակի գործառույթներ հասանելի կլինեն բոլորին անվճար, իսկ որոշ գործառույթներ՝ միայն բաժանորդագրավճարով:

Վճարման դիմաց հնարավոր կլինի լիովին ազատվել գովազդից և լիաժեք հասանելիություն ստանալ լիցենզիոն երաժշտության կատալոգին: Բացի դրանից՝ հնարավոր կլինի երաժշտությունն անսահամափակ պահպանել սարքում՝ օֆլայն ռեժիմով ունկնդրելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here