տուն Քաղաքական Միջազգային YouGov-ը հրապարակել է աշխարհի ամենապաշտելի մարդկանց ցուցակը

YouGov-ը հրապարակել է աշխարհի ամենապաշտելի մարդկանց ցուցակը

90
0

slider01

YouGov միջազգային հետազոտական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենապաշտելի մարդկանց ցուցակը։ Հետազոտությունն իրականացվել է ամբողջ աշխարհում, դրան մասնակցել է 25 հազար մարդ։

Առաջին հորիզոնականում հայտնվել է միլիարդատեր Բիլ Գեյթսը, ում հաջորդում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Եռյակը եզրափակում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

Կանանց ցուցակը գլխավորում է դերասանուհի Անջելինա Ջոլին, նրան հաջորդում են Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։