տուն Լուրեր ԵԺԿ նախագահը ուղերձ է հղել հանրապետականներին

ԵԺԿ նախագահը ուղերձ է հղել հանրապետականներին

88
0

ejk

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն աջակցության տեսաուղերձ է հղել խորհրդարանական առաջիկա ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում Դոլը, մասնավորապես, մաղթել է, որպեսզի ընտրողները շարունակեն վստահել պատասխանատու ուժերին, ինչպիսին է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եւ խուսափեն բոլոր պոպուլիստական շեղումներից:

«Հարգելի՛ Նախագահ Սարգսյան,

Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի՛ ընկերներ,

Հաճույքով ձեզ եմ ուղղում հաջողության իմ բարեմաղթանքները ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Այս ընտրությունները կլինեն առաջինը այն պահից ի վեր, ինչ Հայաստանը 2015թ. Սահմանադրական հանրաքվեի արդյունքում դարձել է խորհրդարանական երկիր: Դրանք նաեւ կլինեն առաջինը, որոնք տեղի կունենան նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում, որի նախաձեռնողը Հանրապետական կուսակցությունն էր:

Ընդսմին ընտրությունները ձեր ժողովրդավարությունը փորձարկելու կարեւոր հնարավորություն են ընձեռում: Էական է, որ դրանք անցնեն ամենայն ազատությամբ եւ թափանցիկությամբ, խաղաղ պայմաններում, միջազգային չափանիշներին համապատասխան: Վստահ եմ, որ ձեր ղեկավարությունը կանի անհրաժեշտ ամենբան՝ հենց այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար:

Եվ դա կարվի ոչ թե ձեր միջազգային գործընկերներին բավարարելու նպատակով, այլ ի շահ ձեր երկրի եւ ձեր քաղաքացիների:

Կասկած չկա, որ ազատ եւ արդար ընտրությունները նախապայման են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների հետագա խորացման, ինչին վերջերս նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը նոր թափ կհաղորդի:

Առաջին հերթին դրանից կօգտվեն Հայաստանի քաղաքացիները:

Քանզի կայացած ժողովրդավարությունը կարող է դարձնել Հայաստանը ավելի ուժեղ: Ամրապնդել իրավունքի գերակայությունը, պայքարել կոռուպցիայի դեմ, ապահովել դատական համակարգի անկախությունը եւ երաշխավորել երկրի քաղաքական կայունությունը. Այս ամենը ուղղակի ազնիվ նպատակներ չեն: Դրանք նաեւ միջոց են, որն օգտագործելով՝Հայաստանը կարող է դառնալ ավելի գրավիչ միջազգային ներդրողների եւ արտասահմանյան ձեռնարկությունների համար, ինչը ձեր երկրում կապահովի տնտեսական աճ եւ նոր աշխատատեղեր:

Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ,

Իհարկե, գործընթացը, որի մասին ես խոսում եմ, հաջողությամբ պսակելո ւհամար պահանջվում է բոլոր քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների մասնակցություն եւ ներգրավվածություն:

Բայց, ինչպես ես սիրում եմ հիշեցնե լիշխանություն կազմած մեր անդամ կուսակցություններին, մեծ իշխանությունը ենթադրում է մեծ պատասխանատվություն:

Որպես իշխող կուսակցություն՝ այդ պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է ձեր վրա, քանի որ հայաստանցիները առաջին հերթին ձեզ կհամարեն պատասխանատու, եթե դուք ընդունակ չլինեք արդարացնել ժողովրդավարության, կայունության, տնտեսական եւ կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումների իրականացմամբ, նաեւ բարգավաճման հետ կապված նրանց սպասելիքները: Դա մի դժվարին պատասխանատվություն է, բայց իմանալով ձեր ներգրավվածությունը եւ ակտիվ աշխատանքը ԵԺԿ-­ի շրջանակներում, վատահություն եմ հայտնում, որ դուք կհաջողեք:

Եվ իմ վերջին մաղթանքը, ընկերներ, որը ես կցանկանայի ձեւակերպել այս ընտրությունների առնչությամբ: Վերջին տարիները Եվրոպայում նշանավորվել են պոպուլիստական եւ ծայրահեղական կուսակցությունների առաջխաղացմամբ: Բարեբախտաբար, պոպուլիստները չկարողացան ցանկալի արդյունքի հասնել Նիդեռլանդներում, բայց մեզ դեռ սպասում ե նբազմաթիվ կարեւոր ընտրական գործընթացներ, այդ թվում նաեւ՝ իմ երկրում, եւ ես նույնիսկ չեմ ցանկանում պատկերացնել, թե ինչ աղետներ կառաջացնի Մարին Լը Պենի հաղթանակը Ֆրանսիայի եւ Եվրոպայի համար:

Ես ձեզ մաղթում եմ, որ ձեր ընտրողները շարունակեն վստահել պատասխանատու ուժերին, ինչպիսին է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եւ խուսափեն բոլոր պոպուլիստական շեղումներից: Բայց դրա համար դուք պետք է կարողանաք լսել նրանց եւ արձագանքել նրանց մտավախություններին եւ սպասելիքներին:

Հարգելի ընկերներ, հաջողություն եմ ցանկանում ձեր բոլոր թեկնածուներին, որպեսզի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարողանա շարունակել առաջնորդել ձեր երկիրը ճիշտ ճանապարհով»: