տուն Լուրեր ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների նախագահ Յան Լիդլ-Գրեյնջերի շնորհավորական ուղերձը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների նախագահ Յան Լիդլ-Գրեյնջերի շնորհավորական ուղերձը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին

118
0

unnamed-4-2-600x400

Հարգելի պարոն Ծառուկյան,

Որպես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Եվրոպական Պահպանողականների նախագահ՝ ի սրտե եւ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ այս ընտրություններում արձանագրած լուրջ արդյունքների համար։ Ես ամենայն մանրամասնությամբ հետեւում եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելության նկատառումներին։

Հարգելի պարոն Ծառուկյան, ես վստահ եմ, որ մեր բարեկամական կապերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ շարունակվելու են եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հարթակում «Բարգավաճ Հայաստանի» ձայնը լինելու է լսելի։

Ցավում եմ, որ Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ հնարավորություն չունեցանք միմյանց հանդիպելու եւ հույս ունեմ, որ առաջիկայում այդ հանդիպումը կկայանա։
Կրկին անգամ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս։

Հարգանքով՝
Յան Լիդլ-Գրեյնջեր
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Եվրոպական պահպանողականների նախագահ