տուն Լուրեր ԵԽԽՎ-ում թերացել են ՀՀ դիվանագիտությունը և, ինչ-որ չափով, խորհրդարանական պատվիրակությունը. Թևան Պողոսյան

ԵԽԽՎ-ում թերացել են ՀՀ դիվանագիտությունը և, ինչ-որ չափով, խորհրդարանական պատվիրակությունը. Թևան Պողոսյան

122
0

Tevan-Pogosyan_10

Եթե ԵԽԽՎ-ն «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» ձևակերպումն է օգտագործում, ապա թերացել են ՀՀ դիվանագիտությունը և, ինչ-որ չափով, խորհրդարանական պատվիրակությունը: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Պատգամավորը, սակայն, հորդորեց այդ խնդիրը չբարդել միայն մեր պատվիրակների վրա, քանի որ Ադրբեջանն իսկապես կարողացել է ԵԽԽՎ-ում այնպիսի լոբբիստական աշխատանքներ իրականացնել, որոնք թույլ են տալիս, որ նման ձևակերպումներ մտցվեն:

«Այդ տեսակի ձևակերպումներ առաջին անգամ չէ, որ հնչում են տարբեր միջազգային փաստաթղթերում, պետք է կարողանանք պայքարել և աշխարհին բացատրել, թե ինչ իրավիճակ է տիրում Ադբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ կիրառվող ճնշումների և այլ տեսանկյունից»,- ասաց Թևան Պողոսյանը:

Հարցին, թե՝ եթե հայկական կողմը կարողանա աշխատել, ապա կփոխվի՞   այդ ձևակերպումը, պատգամավորն ասացˋ այո, ամեն ինչ հնարավոր է. «Այդ բառերը կարող են չլինել և այլ բառեր լինել, պետք է պարզապես աշխատել»: