Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական բանաձևերի նախագծերը, հնարավոր է, քննարկման չդրվեն, «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից՝ արձագանքելով ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասյորի այն հայտարարությանը, թե վերոնշյալ բանաձևերի նախագծերի վերաբերյալ քննարկում չանցկացնելու բազմաթիվ առաջարկներ կան։
«Այո, կա նման հավանականություն: Այսօր ավելի ուշ կիմանանք»,- փոխանցել են Հայ դատի Եվրոպայի գրասենյակից: