«Դա նորություն չէ, և այդ զեկույցի վերնագիրն արդեն հակազդեցության է արժանացել հայկական պատվիրակության կողմից, բայց, փաստորեն, վեհաժողովում ադրբեջանամետ շատ ուժեղ լոբբի է ձևավորվում, և Հայաստանն իր ուժերով չի կարող այն հաղթահարել»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյաննˋ անդրադառնալով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթղթի ընդունմանը, որում գրված է «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»:
Ըստ ՀՅԴ պատգամավորիˋ ադրբեջանական կողմին ձեռնտու չէ Մինսկի խմբի ձևաչափը, և նպատակ կա այն շրջանցելու: Պատգամավորը նշեցˋ դա իրենց համար անընդունելին է, և բոլոր հնարավոր միջոցներով պետք է դրա դեմ պայքարել:
Աղվան Վարդանյանը վստահեցրեցˋ քանի դեռ հայկական կողմը կարողանում է պահպանել Մինսկի խմբի ձևաչափը, ապա նման բանաձևերը որևէ լուրջ հետևանքներ չեն կարող ունենալ: