Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:
Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ`70 պատգամավոր: ԵԽԽՎի ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հնչել են հակահայկական զեկույցները քննադատող ելույթներ:
Զեկույցների ընդունմանը դեմ են արտահայտվել Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներակայացուցիչները:
«Կողմերից մեկի կարծիքն առաջ տանելու փոխարեն զեկուցողը լավ կաներ քայլեր ձեռնարկել` ամրապնդելու Մինսկի խմբի դիրքերը: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, լինելով հեղինակավոր կառույց, պետք է ձգտի կողմերի միջև ոչ ֆորմալ երկխոսություն հաստատել»,- հայտարարեց ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեն` ընդգծելով, որ դեմ է քվեարկելու զեկույցին: Նա Ուոլթերի զեկույցը համարում է կողմնակալ ու նման գործելաոճը ոչ հարիր է համարում ԵԽԽՎ-ին: