տուն Լուրեր Բլոգ ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի. ԼՂՀ փոխվարչապետ

ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի. ԼՂՀ փոխվարչապետ

132
0

98

«Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն՝ անդրադառնալով այսօր ԵԽԽՎ կողմից ընդունված Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցին: Ըստ փոխվարչապետի, Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչև Կուր գետը և Ադրբեջանի իշխանությունը իր ժողովրդից ոչ թե պետք է թաքնվի ԵԽԽՎ-ի բանաձևերով, այլ պետք է պոմպակայաններով ջուրը մղի ու հասցնի իր ժողովրդին, կամ պետք է համագործակցի Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանագի ջրամբարի ջրի համատեղ օգտագործան հարցով, որից կօգտվի և Արցախի ժողովուրդը, և Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները:

«Ի դեպ, բանաձևը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի կառուցվի դեռևս 2002թ.-ին նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների հողօգտագործողներին»,- նշել է ԼՂՀ փոխվարչապետը՝ հավելելով, որ նախագծի արժեքն այսօրվա դրությամբ կազմում է 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: