տուն Լուրեր ԵԽԽՎ հայասատանյան պատվիրակության բեմելը

ԵԽԽՎ հայասատանյան պատվիրակության բեմելը

74
0

EXXV

ԵԽԽՎ հայկական պատվիրակության որոշ անդամներ, այսօր խորհրդարանում հրավիրել էին մամլո ասուլիս: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընդհանուր ներկայացրեց իրավիճակն` ասելով, որ երկու զեկույցներն էլ շատ զգայուն են եղել Հայաստանի ու Արցախի համար, և դրանցից մեկը, ցավոք, ընդունվեց: Ամեն դեպքում Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց հայկական պավիրակության անդամների ակտիվ աշխատանքը Ստրասբուրգում: «Սա պարտություն ենք համարում, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցն անցավ»,- ասաց Նաղդալյանը: Նրա խոսքով` Ուոլթերի զեկույցի տապալման մեջ մեծ դեր ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

Պատվիրակության անդամ, ԲՀԿ ղեկավար  Նաիրա Զոհրաբյանն էլ անդրադարձավ դիլետանտ խորհուրդներին. «Երբ հետևում էի որոշ վերլուծաբանների գնահատականներին, տպավորություն էր` գնդակը վախենում է քաջից, երբ ասվում է` պետք է դիմել Միլիցիային: Դիլետանտ խորհրուրդներ, կամ, երբ ասվում էր` որտե՞ղ էր ռուսական պատվիրակությունը, ինչո՞ւ չեկավ ու չօգնեց: Ռուսական պատվիրակությունը երկու տարի է` բոյկոտում է, նա զրկված է ձայնի իրավունքից: Անգամ, եթե մեր պատվի խաթեր գար, քվեարկելու իրավունք չէր ունենալու»,- ասաց Զոհրաբյանը: Նրա խոսքով   դրանք պրիմիտիվ խորհուրդներ էին: Ինչ վերաբերվում է Միլիցա Մարկովիչի հայտարարությանը, թե իրեն արգելել են ժամանել Ղարաբաղ, պատգամավորը հերքեց. «Մենք նրան հրավիրել ենք քննարկման, ասել ենք` իրեն ցանկացած ժամի կարող ենք հանդիպել: Հայտարարությունը, թե նրան արգելել են գալ Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը: Կա ամբողջ նամակագրությունը, և լրագրողները կարող են մեր քարտուղարությունից վերցնել դա»,- պարզաբանեց Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն էլ զերծ մնաց ամպագորգոռ որակումներ տալուց, միայն նշեց, թե պատվիրակության որոշ անդամներ ոչ ադեկվատ մեկնաբանություններ հնչեցրեցին ԵԽԽՎ նիստի վերաբերյալ. «Վստահ եմ` կգա ժամանակ, կկարողանանք ադեկվատ գնահատել այս ամեն ինչը, և ոչ թե սևացնել ամեն ինչ»:  Ի դեպ ըստ Բաբայանի Ստրասբուրգում տեղի ունեցող զարգացումները քննադատեցին նրանք, ովքեր երբեք Ստրասբուրգում չեն եղել: Սա իհարկե անտրամաբանական է, որովհետեւ բնավ էլ պարտադիր չէ լինել Ստրասբուրգում, որպեսզի գնահատական տալ այս կամ այն զեկույցին:

Եզրափակելով, Հերմինե Նաղդալյանը կրկնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասելով, թե Սարսանգի մասին զեկույցը Սարսանգի մասին չէ: