ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլը և իտալացի Ջուզեպպե Գալատին Հայաստան այցից հետո հայտարարություն են տարածել:
«Մեզ տեղեկացրել են վայրագությունների և հնարավոր պատերազմական հանցագործությունների մասին, որ տեղ են գտել ռազմական գործողությունների բռնկման ժամանակ: Այդ հաղորդումները պետք է ամբողջովին և անկախ հետաքննվեն:
Գերադասելի է, որ դա արվի Մինսկի խմբի շրջանակներում, և եթե ապացույցներ լինեն, ապա դրանց պատասխանատուները պետք է լիակատար պատասխանատվության կանչվեն և դատապարտվեն՝ հումանիտար և մարդու իրավունքների՝ ազգային և միջազգային օրենքների համաձայն:
Առանց հետաքննության, այս հաղորդումները կշարունակեն կողմերի միջև անվստահության և լարվածության աղբյուր լինել»:

Համազեկուցողների հայտարարությունը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում: