տուն Քաղաքական Միջազգային ԵԽ-ն դադարեցնում է համագործակցությունը Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբում

ԵԽ-ն դադարեցնում է համագործակցությունը Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբում

104
0

1398702616-9529-evroparlament-evrosoyuz-reutersԵվրոպայի խորհուրդն այսուհետ հրաժարվում է շարունակել համագործակությունը Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ աշխատանքային խմբում: Նման հայտարարությամբ, Արմենպրեսի հաղորդմամբ,  հանդես էլ եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ դիմելով Նախարարների կոմիտե:

«2014թ.-ից ի վեր Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը Բաքվում մասնակցում էր հանդիպումների, որոնց նպատակն էր ստեղծել երկխոսություն քաղաքացիական հասարակության  և Ադրբեջանի ղեկավարության միջև: Սակայն, անկախ նախաձեռնությունից, մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակն այդ երկրում դրամատիկորեն վատթարացել է: Ադրբեջանում մեծ թվով իրավապաշտպաններ այս պահին բանտարկված են, և Եվրոպայի խորհուրդը ստացել է մի շարք ահազանգեր՝ ձերբակալվածների պահման անընդունելի պայմանների մասին»,- նշված է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Նաև նշվում է, որ նման որոշման մասին Նախարարների կոմիտեին տեղեկացնելուց առաջ ԵԽ-ի գլխավոր քարտուղարը որոշման մասին նախօրոք տեղեկացրել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին: