տուն Լուրեր Բլոգ Եվս մեկ զորամաս անցավ սննդի նոր համակարգին. վարչապետ

Եվս մեկ զորամաս անցավ սննդի նոր համակարգին. վարչապետ

140
0

ՀՀ ԶՈՒ ևս մեկ զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից ներկայացրել տեսանյութ:

«Սա այսօրվա ընթրիքն է: Այսպիսով նման զորամասերի թիվը հասավ 10-ի:

Հ.Գ. Ուշագրավ է, որ մեր զինվորները սկսել են իրենց շրջանում երբեմն ամենապոպուլյար ուտելիքը՝ «կարտոշկայի ժարիտը» թողնել ցուցափեղկի վրա: Այդ ուտելիքն ի դեպ, մատուցվում էր միայն զորամասերի թեյարաններում, վճարովի»,- գրել է վարչապետը:

Վարչապետը մոտ մեկ ամիս առաջ էր այցելել զորամաս և ծանոթացել նոր սննդակարգին: