Ճապոնական Նարիտում ավարտված Սամբոյի աշխարհի առաջնության վերջին օրը՝ նոյեմբերի 23-ին Հայաստանի հավաքականը վաստակել է եւս մեկ մեդալ, բայց այս անգամ բրոնզե։ Այն ստացել է 2013թ. աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը (82 կգ)։
Հիշեցնենք, որ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) այս առաջնությունում արժանացել էր ոսկե մեդալի։