տուն Քաղաքական Միջազգային Եվս 10 մարդ է մահացել Թուրքիայի հիվանդանոցներում բախումներից հետո

Եվս 10 մարդ է մահացել Թուրքիայի հիվանդանոցներում բախումներից հետո

89
0

syria-turkey-kurds

Հոկտեմբերի 10-ի առավոտյան Թուրքիայի հիվանդանոցներում մահացել է ևս 10 մարդ, ովքեր տուժել էին մի քանի օր առաջ արևելյան շրջաններում բողոքի ակցիաների ժամանակ, ուր ցուցարարները պահանջում էին Թուրքիայի կառավարության ավելի ակտիվ պայքար Սիրիայում իսլամական պետության դեմ։ Այս մասին հաղորդում է kanal7 հեռուստաալիքը։

Այսպիսով, Թուրքիայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Զոհվածների մեջ կան Սաուդյան Արաբիայի երկու քաղաքացիներ, ովքեր սպանվել են Քրդական աշխատավորական կուսակցության անդամների կողմից, քանի որ այդ երկիրը աջակցում է իսլամիստներին։

Հիշեցնենք, որ այդ բախումներից հետո Թուրքիայի վեց շրջաններում մտցվել է պարետային ժամ։