տուն Լուրեր ԵՎՐՈ-2016. Ֆրանսիան հաղթեց Ռումինիային (լուսանկարներ, տեսանյութ)

ԵՎՐՈ-2016. Ֆրանսիան հաղթեց Ռումինիային (լուսանկարներ, տեսանյութ)

117
0

Եվրոպայի 2016թ. առաջնության բացման խաղում Ֆրանսիայի ընտրանին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ընդունեց Ռումինիայի հավաքականին:

Առաջին խաղակեսի ընթացքում կողմերին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը, չնայած, որ երկու ընտրանիներն էլ գոլի հեղինակ դառնալու բազում հնարավորություն ունեին:

Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Ֆրանսիայի ընտրանու կիսապաշտպան Դիմիտրի Պայեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:

Րոպեներ անց գլխավոր մրցավար Վիկտոր Կաշայը բավական վիճելի 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց ռումինացի հարձակվող Բոգդան Ստանկուն:

Խաղի հիմնական ժամանակի ավարտից առաջ կրկին աչքի ընկավ Դիմիտրի Պայեն, այս անգամ դառնալով գոլի հեղինակ՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Հավելենք, որ վաղը՝ հունիսի 11-ին տեղի կունենան Ալբանիա — Շվեյցարիա (խումբ A, Երեւանի ժամանակով՝ 17:00), Ուելս — Սլովակիա (խումբ B, 20:00) եւ Անգլիա — Ռուսաստան (խումբ B, 23:00) հանդիպումները:

Ֆրանսիա — Ռումինիա՝ 2:1

Գոլերը՝ Ժիրու (57), Պայե (89) — Ստանկու (65, 11 մետրանոց)

Աղբյուրը՝ armsport.am