տուն Քաղաքական Միջազգային Եվրոպայում կառուցել են աշխարհի ամենաերկար թունելը

Եվրոպայում կառուցել են աշխարհի ամենաերկար թունելը

152
0

wnetrze-tuneluՇվեյցարիայում ավարտվել են աշխարհի ամենաերկար եւ խորը երկաթուղային թունելի տեխնիկական հագեցման աշխատանքները։ Գոթհարդյան թունելի երկարությունը 57 կմ է։ Նախորդ ռեկորդակիրը  ճապոնական Սեյկան ստորգետնյա թունելն էր, որը 3 կմ-ով ավելի կարճ է, հայտնում է The Daily Mail-ը։

Առաջիկա շաբաթների ընթացքում կթույլատրվի փորձարկել լուսավորության, կապի եւ օդափոխության համակարգը։ Փորձարկումները պետք է սկսվեն հոկտեմբերին։

Ակնկալվում է, որ գնացքները թունելով կանցնեն 3 հազար անգամ, նախքան այն կբացեն մշտական հաղորդակցության համար։ Առաջին ուղեւորները գնացք կնստեն 2016թ. հունիսին, իսկ կանոնավոր հաղորդակցությունը կսկսվի դեկտեմբերին, հայտնում է Lenta.ru-ն։

Նոր տրանսպորտային երակը ուղեւորներին թույլ կտա Ցյուրիխից Միլան հասնել 2 ժամ 50 րոպեում՝ անցնելով 200 կմ/ժ արագությամբ։ Դա մեկ ժամ կտնտեսի ուղեւորների համար։

Թունելի շինարարական աշխատանքները սկսվել են 1996թ.։