Quacquarelli Symonds-ի ոկղմից հրապարակվել է Եվրոպայի զարգացող երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշային աղյուսակի լավագույն հարյուրյակը։ Նշվում է, որ վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում շուրջ 30 երկրների տվյալներ, որոնց թվում է նաև Հայաստանը։
Մեր երկրի ԲՈՒՀ-երը լավագույն 100-ի մեջ բացակայում են։
Վարկանշային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը։ Նրան հաջորդում է Չեխիայի Կառլի համալսարանը, որի հետ երկրորդ հորիզոնականը կիսում է Նովոսիբիրսկի պետական համալսարանը։
Լավագույն 100-ի մեջ 26 ռուսական ԲՈՒՀ է, 11-ը՝ Թուրքիայի, 10-ական՝ թուրքական և չեխական, 9-ը՝ Լեհաստաի, 8-ը՝ Ղազախստանի։
Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել ինչպես ակադեմիական ցուցանիշներ, այնպես էլ համացանցային ռեսուրսների արդյունավետությունը, ուսանող — պրոֆեսորադասախոսական կազմ հարաբերակցությունը և այլն։