Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ղեկավար մարմինը փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի կապակցությամբ սուր քննադատական եզրակացություն է տվել, գրում է Guardian-ը։
Եվրոպայի խորհրդի զեկույցում թվարկվում են մարդու իրավունքների ոլորտում բազմաթիվ խնդիրները, փախստականներին հակասանիտարական կենտրոններում պահելուց մինչեւ փախստականի կարգավիճակ ստանալու մերժում ստացած մարդկանց օրինական բողոքարկումների ոչ ադեկվատ իրավական գնահատականները։
Զեկույցը քննադատել է Հունաստանից եկած փախստականներին այլ երկրների տարածքում տեղակայելու հարցում Եվրոպայի ամոթալի դանդաղ առաջընթացը։ Մարտի դրությամբ սահմանված 160000 փախստականներից միայն 937-ն են տուն ստացել։
«ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը լավագույն դեպքում սեղմում, իսկ վատագույնդեպքում ընդլայնում է այն սահմանափակումները, որոնքտ թույլատրելի են Եվրոպական և միջազգային օրենքով»,-ասված է հոլանդացի պատգամավոր Թինեքե Սթրինքի զեկույցում։