տուն Լուրեր Եվրոպայի վետերանների առաջնությունում Աշոտ Ավետիսյանը միացել է առաջատարներին

Եվրոպայի վետերանների առաջնությունում Աշոտ Ավետիսյանը միացել է առաջատարներին

123
0

20.thumb

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ` տեղի են ունեցել Եվրոպայի վետերանների առաջնության 5-րդ տուրի հանդիպումները: 50 և ավելի տարիքի վետերանների մրցաշարի առաջատար Եվգենի Կալեգինը ոչ-ոքի է խաղացել Զուրաբ Ստուրուայի հետ և պահպանել առաջատարի դիրքը: Այս տուրում արագ հաղթանակ է տոնել Ռաֆայել Վահանյանը, ով 17 քայլում պարտության է մատնել գրոսմայստեր Լեգկի Նիկոլային: Հաղթանակներ են տոնել նաև առաջատարների խմբում ընթացող Օլեգ Յուֆերևը և Գեորգի Բագատուրովը:

65+ վետերանների մրցաշարի առաջատարների միջև պարտիաները ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, իսկ նրանցից կես միավորով հետ մնացող Եվգենի Վասյուկովը հաղթել է Վիկտոր Կուպրեյչիկին: 5-րդ տուրում արագ հաղթանակ է տոնել նաև Նոնա Գաբրինդաշվիլին: Մեր մասնակիցներից երրորդ անընդմեջ հաղթանակն է գրանցել Աշոտ Ավետիսյանը և վաստակած 4 միավորով միացել մրցաշարի առաջատարներին: