տուն Լուրեր Եվրոպայի լիգա. Մխիթարյանի Բորուսիան ջախջախեց Տոտենհեմին

Եվրոպայի լիգա. Մխիթարյանի Բորուսիան ջախջախեց Տոտենհեմին

97
0

henrikhmkhitaryan-cropped_zd3e8m5uglex1d9fbqn5g3i29

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա» – «Տոտենհեմ» դիմակայության առաջին խաղից (3:0) հետո գերմանական թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է դորտմունդցիների հաղթանակը: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը:

«Սա անհավանական խաղ էր թե´ մեր և թե մեր երկրպագուների համար: Չէինք սպասում, որ կհաղթենք 3:0 հաշվով, որովհետև ուսումնասիրել էինք «Տոտենհեմին» և տեսել, թե նրանք Եվրոպա լիգայում ու Պրեմիեր լիգայում ինչպիսի ֆուտբոլ են ցուցադրում: Դա էր պատճառը, որ բարդ հանդիպում էինք սպասում:

Առաջին կեսում առավելություն ունեինք, իսկ երկրորդում ավելի հաջող իրացրինք մեր պահերը: Առջևում պատասխան հանդիպումն է: 90 րոպեների ընթացքում ամեն ինչ հնարավոր է: Պետք է Լոնդոնում կենտրոնացած խաղանք ու կրկին հաղթենք: Հաղթանակ ենք ակնկալում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Մխիթարյանը: