տուն Լուրեր Եվրոպայի համար «շրջադարձային պահ է» սկսվել. Յունկեր

Եվրոպայի համար «շրջադարձային պահ է» սկսվել. Յունկեր

100
0

1118558198

Եվրոպայի համար փախստականների ճգնաժամում շրջադարձային պահ է սկսվել Թուրքիայի հետ համաձայնությունից հետո, որն օգնել է էականորեն կրճատել փախստականների հոսքը,  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խոսքն է փոխանցում Ռիա Նովոստին:

«Մենք կանգնած ենք վճռական պահի առջև: Թուրքիայի հետ համաձայնությունը ցույց է տալիս իր կենսունակությունը, փախստականների թիվն էականորեն նվազում է»,- նշել է Յունկերը:

Եվրահանձնաժողովի նախագահը միաժամանակ նշել է, որ որևէ արգելափակոց և պատ բավարար չի լինի կանգնեցնելու Մերձավոր Արևելքից մարդկանց փախուստը դեպի Եվրոպա, քանի դեռ շարունակվում են պատերազմն ու բռնությունները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքից փախստականների հոսքը Եվրոպա դադարեցնելու դիմաց Անկարան Եվրամիությունից ստացել է վիզային ռեժիմի ազատականացման, ԵՄ-ին անդամակցության բանակցությունները վերսկսելու և 3 միլիարդ եվրոյի խոստում:

Թուրքիան պարտավորվել է ընդունել և կատարել մի շարք ոլորտներում եվրոպական նորմերը: Յունկերը շեշտել է, որ եթե Թուրքիան չկատարի պարտավորությունները, ապա Եվրամիությունը կարող է չեղարկել վիզային ռեժիմի ազատականացումը: