Ամերիկացի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը մտահոգություն ունի, որ Եվրոպայում հակամարտությունները կարող են խաթարել ընդհանուր աշխարհակարգը։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Open Society հիմնադրամի նախագահն այս մասին հայտարարել է Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում։ «Ոչ վաղ անցյալում Եվրոպայում հակամարտություններ են սկսվել, որոնք վտանգում են ամբողջ աշխարհակարգը, որը կայացել է Երկրորդ աշխարհամարտի տարիներից», — ասել է Սորոսը։